C Sharp դասընթաց
Back-End ծրագրավորման դասընթացը հնարավորություն է տալիս ձեռք բերել այն հիմնական հմտությունները և գիտելիքները, որոնք անհրաժեշտ են վեբ հավելվածներ ստեղծելու համար: C# - ը ստեղծվել է որպես լեզու, որը համատեղում է օգտագործման հեշտությունն ու արդյունավետությունը ժամանակակից տեխնոլոգիաների հետ:
C# - ըփոխազդում է .Net պլատֆորմի հետ՝ ծրագրավորողներին հնարավորություն տալով մուտք գործել բազմաթիվ գրադարաններ և գործիքներ՝ բազմազան ծրագրեր ստեղծելու համար:
Աշխատեք գրասենյակից կամ տանից, աշխատեք հաճախորդի կամ ձեզ համար: Ընտրությունը ձերն է։
Ու՞մ համար է այս դասընթացը
ՏՏ մասնագետների համար, ովքեր կարող են օգտագործել դասընթացները՝ իրենց հմտությունները բարելավելու և գիտելիքները թարմացնելու համար:
Նրանց համար, ովքեր զբաղվում են ծրագրավորմամբ որպես հոբբի, կարող են նաև գտնել օգտակար C# դասընթացներ՝ իրենց համատեղ նախագծերը ստեղծելու և իրենց նորույթները կատարելագործելու համար:
Դասընթացի ընթացքում դուք կուսումնասիրեք
Մոդուլներ
Մոդուլ 1
C# լեզվի հիմունքներ
Մոդուլն ուսումնասիրում է C# լեզվի ֆունկցիոնալ ծրագրավորման գործիքները։ Դիտարկվում են լեզվի հիմնական բաղկացուցիչ մասերը, ինչպիսիք են տիպերը, համեմատման օպերատորները, պայմանական կոնստրուկցիաները, ցիկլերը, զանգվածները և մեթոդները։
Մոդուլ 2
C# OOP
Մոդուլը ծանոթացնում է օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման սկզբունքերին՝ ինկապսուլյացիային, ժառանագականությանը և պոլիմորֆիզմին։ Դիտարկվում է class հասկացողությունը և նրա առանձնահատկությունները, որի իմացությունը թույլ կտա ստեղծել լիարժեք օբյեկտ-կողմնորոշված ծրագրեր։
Մոդուլ 3
C# և .Net
Մոդուլում ուսումնասիրվում են .Net հարթակի հիմնական բաղկացուցիչ մասերը, հիշողության կառավարումը, տողերի, տեքստերի և ֆայլերի հետ աշխատանքը։ Դիտարկվում են բացառությունները, դելեգատները և իրադարձությունները, հիմնական հավաքածուները, անանուն ֆունկցիաները և լամբդա արտահայտությունները:
Մոդուլ 4
Տվյալների կառուցվածքներ և ալգորիթմներ
Մոդուլում ուսումնասիրվում են պարզ և բարդ տվյալների կառուցվածքները, գծային և ոչ գծային կառուցվածք ունեցող տվյալները, դրանց կառուցումը և օգտագործումը։ Ուսումնասիրվում են այդ տվյալների հետ աշխատանքի եղանակները ալգորիթմների կիրառմամբ՝ որոնում և սորտավորում։
Մոդուլ 5
Տվյալների բազաներ և հարցումների SQL լեզու
Մոդուլը ծանոթացնում է տվյալների բազաներին, դրանց նախագծման սկզբունքներին և հարցումների միջոցով այդ տվյալների հետ աշխատանքին՝ գրել և կարդալ այդ տվյալները, փոփոխել և հեռացնել տվյալները բազայից հարցումների SQL լեզվի օգնությամբ։
Մոդուլ 6
EF Core
Մոդուլում ուսումնասիրվում են C# լեզվի օգնությամբ տվյալների հետ աշխատանքի տեխնոլոգիաները, մասնավորապես դիտարկվում են EF Core-ի հիմնական մոտեցումներն, ինչպիսիք են տվյալների բազայի հիման վրա օբյեկտային մոդելի ստեղծումը և տվյալների բազայի ստեղծումը օբյեկտային մոդելի հիման վրա։
Մոդուլ 7
Asp.Net Core Web API
Մոդուլը սովորեցնում է թե ինչպես ստեղծել REST սկզբունքով աշխատաող HTTP հարցումներ սպասարկող WEB հավելված ( անգլ․ HTTP service): Հավելվածը ստեղծելու ընթացքում գործնականում կիրականացվի նախագծի տեղակայումը, տվյալների բազայի հետ կապի հաստատումը և հավելվածի աշխատանքի ստուգումը Postman ծրագրով։
Գրանցվեք դասընթացի համար
FAQ
Ինչ է C#-ը
C#-ն ընդհանուր նշանակության օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու է, որը մշակվել է Microsoft-ի կողմից: Այն լայնորեն օգտագործվում է .NET հարթակում տարբեր տեսակի հավելվածներ ստեղծելու համար։
Ո՞մ համար է C#-ի դասընթացը
C#-ի դասընթացը նախատեսված է ինչպես սկսնակների համար, այնպես էլ ծրագրավորման որոշակի գիտելիքներ ունեցողների համար, ովքեր ցանկանում են այլ լեզվից անցնել C#-ի:
Ի՞նչ նախնական գիտելիքներ են պահանջվում դասընթացին մասնակցելու համար
Թեև ծրագրավորման նախնական գիտելիքներ ունենալը պարտադիր չէ, հիմնական հասկացություններին ծանոթ լինելը առավելություն կլինի, որոնք կհեշտացնեն C#-ի ուսուցումը։
Ի՞նչ կկարողանամ ստեղծել C#-ով
C#-ի օգնությամբ կարելի է ստեղծել desktop հավելվածներ (օգտագործելով WinForms, WPF), web հավելվածներ (օգտագործելով ASP.NET), խաղեր (օգտագործելով Unity), mobile հավելվածներ (օգտագործելով Xamarin) և այլն:
Ի՞նչ թեմաներ են ուսումնասիրվում դասընթացում
Դասընթացը C#-ից բացի ներառում է՝ տվյալների կառուցվածքներ և ալգորիթմներ, LINQ, տվյալների բազաների հետ աշխատանք SQL լեզվով և EF Core-ի օգնությամբ:
Հարկավո՞ր է դասընթացին մասնակցել սեփական նոութբուքով
Մեր լսարանները կահավորված են այնպիսի համակարգիչներով, որոնցում առկա են դասընթացին անհրաժեշտ ծրագրերը։
Անգլերենի իմացությունը պարտադի՞ր է դասընթացին մասնակցելու համար
Դասընթացի անցկացման լեզուն հայերենն է, բայց կիրառվող տերմինները, տրամադրվող գրականությունը և այլ ռեսուրսները հիմնականում անգլերեն են։